Հայաստանում 2010թ.-ի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.4 տոկոսով:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 111.61 միլիարդ դրամ:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ հունվար ամսին այդ ցուցանիշն աճել էր 8.7 տոկոսով, իսկ 2009թ.-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով գրանցվել էր 7.8 տոկոսանոց անկում:



















