ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը կրկին լրտեսության մեջ են մեղադրում: Այս մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել են Բելգիայի լրատվամիջոցները, որոնք պնդում են, որ ամերիկացիները գաղտնալսել են բելգիական խոշորագույն օպերատորին՝ «Belgacom»-ին:

2011-ից ամերիկացի գործակալները գաղտալսել են «Belgacom»-ի բաժանորդների միջազգային հեռախոսազանգերը: Այժմ ընկերության աշխատակիցները մտադիր են հետաքննություն իրականցնել՝ բացահայտելու ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսական գործունեությունը: Ըստ որում, բելգիական ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ տեղեկությունները ստացել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից:

Այժմ հետաքննությունը վարում է մասնագիտացած նիդերլանդական ընկերությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գաղտնալսվել են հատկապես այն միջազգային հեռախոսազանգերը, որոնք կապված են եղել Եմենի եւ Սիրիայի հետ: Հենց այդ երկրներն են գտնվում ամերիկացիների համակ ուշադրության կենտրոնում: