Մանկապիղծների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաների հարցը քննարկվելու է առաջին հանրային լսումների ժամանակ, որոնք կիրականացնի Մանկապղծության դեպքերի հետաքննության ավստրալական հանձնաժողովը: Դիտարկվելու են երեխաների վրա հարձակման ավելի քան 4000 դեպքեր, հաղորդում է The Australian-ը:
Մասնավորապես, հարցը վերաբերելու է աբորիգենների երեխաներին: Բացի այդ, կազմակերպությունը ցանկանում է դիտարկել այն անչափահասների հանդեպ ոտնձգությունները, որոնք կրոնական, ոչ կոմերցիոն կազմակերպությունների եւ պետական կառույցների հոգածության ներքո են գտնվում, հաղորդում է BBC News-ը:
Ցավոք, կազմակերպությունն առայժմ իրավունք չունի դատելու, հանձնաժողովը նաեւ չի կարողանալու ֆինանսական աջակցություն ցուցաբերել տուժած անչափահասներին, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Հանձնաժողովը գործում է արդեն մեկ տարի: Այն ստեղծվել է նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի կողմից: Բոլոր այն երեխաները, որոնք անբարոյական եւ կենդանական գործողությունների են ենթարկվել մեծահասակների կողմից, կարող են գրավոր հայտարարությամբ դիմել տվյալ հանձնաժողովին:




























