ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Հիանալի հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ: Հուսով եմ, որ կարող ենք կողմերի հետ աշխատել վստահության ապահովման միջոցառումների եւ մարդկանց միջեւ շփումների ուղղությամբ»,- գրել է դիվանագետը:
Նա նաեւ հաջողություն է մաղթել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Դենիել Բայերին` հավելելով, որ իրենք կարող են աշխատել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու ուղղությամբ:





























