Հնդկաստանի ոստիկանությունը, սեպտեմբերի 16-ին սկսել է հետաքննել մի գործ, որի շրջանակներում հավաքարարին մեղադրում են դպրոցական ավտոբուսում 4-ամյա աղջնակին բռնաբարելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հնդկական ոստիկանության աշխատակիցները հարցաքննել են 27-ամյա քաղաքացու: Նրանք փորձում են պարզել, արդյոք երիտասարդը նախկինում նման գործողությունների դիմել է, թե ոչ:
Ծնողները ոստիկանություն են դիմել միջադեպից մեկ շաբաթ անց: Խնդիրն այն է, որ վարորդը վախեցրել է աղջկան եւ նա չի համարձակվել եղելությունը պատմել ծնողներին:
Աղջկան հետազոտած բժիշկները հաստատել են բռնաբարության փաստը: Հարձակումն իրականացվել է Մահարաջա նահանգի Թհանե մարզում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Աղջիկն ընկերուհու հետ դատարկ ավտոբուսն է նստել, հավաքարարը նրան հետեւի նստարանի մոտ է կանչել, որտեղ էլ բռնաբարել է փոքրիկին: Ընկերուհին փորձել է խփել-հեռացնել չարագործին, սակայն երկու աղջիկներին էլ վախեցրել են, որ կսպանեն նրան:




























