ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղարար ուժերի համատեղ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 7-11-ը Չելյաբինսկում: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոսշչուպկինը:
Ըստ նրա՝ խաղաղարար ուժերի համատեղ զորավարժությունները տեղի կունենան Չեբարկուլի զորավարժարանում: Կմասնակցեն զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից: «ՌԴ ԶՈՒ-ն կներկայացնի Սամարայի առանձին մոտոհրաձգային խաղաղարար գումարտակի անձնակազմը», - Ռոսշչուպկինի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Զորավարժությունների մասնակիցները անցկացրել եւ անցկացնում են տարածաշրջանում հավաքական անվտանգության պահպանման գործողություն: Գործնական փուլը հիմնականում կանցնի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկու հրամանատարությամբ: Կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինծառայողներ:




























