Աշխարհահռչակ Time ամսագիրը սեպտեմբերի 17-ին հայտարարել է նոր գլխավոր խմբագրի անունը: Պատմության մեջ առաջին անգամ ամսագրի գլխավոր խմբագիր է դարձել կին՝ Նենսի Գիբսը, որը նախկինում եղել է գլխավոր խմբագրի տեղակալ:
Նա այդ պաշտոնում փոխարինել է Ռիչարդ Ստենգելին, որին պաշտոնի բարձրացում է սպասվում. Օբաման նրա թեկնածությունն առաջադրել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության եւ հասարակայնության կապերի հետ հարցերով տեղակալի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, 53-ամյա Գիբսը Time-ում աշխատում է 1985-ից ի վեր: Ամսագրում իր կարիերան նա սկսել է միջազգային բաժնում խմբագրի պաշտոնից:





























