Ամերիկյան Իլինոիս նահանգի Հայ ազգային կոմիտեն հայերի համար կարեւոր հարցեր է քննարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շնայդերի հետ: Հայկական խմբի կազմում են եղել Հայկական ազգային կոմիտեի անդամ Քեն Խաչիկյանը եւ Իլինոյս նահանգի Հայ ազգային կոմիտեի նախագահ Կլոդ Հովհաննիսյանը:
«Կոնգրեսական Շնայդերը ընկալունակ էր մեր խնդիրներին, մենք շնորհակալ ենք նրան հիանալի հանդիպման համար: Մենք հույս ունենք, որ այսուհետ կզարգանան փոխադարձ հարաբերությունները այն ժամանակ, երբ նա ավելին կիմանա հայ-ամերիկյան հարաբերությունների մասին»,- հայտնել է Հովհաննիսյանը:
Քննարկման հիմնական թեման էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության արդարության ու ճշմարտության բանաձեւի նախագիծը, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Իլինոյս նահանգի ՀԱԿ-ւ անհանգստություն է հայտնել տարածաշրջանի հայերի անվտանգության վերաբերյալ:
Բացի այդ, Շնայդերը, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ է, քննարկել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իլինոիս նահանգի ընտրական 10-րդ շրջանում ունեցվածքի վերադարձը քրիստոնյաներին, Հայաստանի ֆինանսական աջակցությունը եւ հայ համայնքի խնդիրները: Հայերը կոնգրեսականի հետ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, նրա անկախության 25-ամյակի, ինչպես նաեւ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցեր:





























