Հայկական եվրաբոնդերի նկատմամբ պահանջարկը միջազգային շուկայում արդեն գերազանցում է 2 մլրդ դոլարը, գրում է Ռոյթերսը: Դա դեռ չի ներառում ԱՄՆ-ի պահանջարկը: Արդյունքում՝ 7ամյա եվրաբոնդերի եկամտաբերության տոկոսն իջել է մինչեւ 6,25%, թեեւ Moody`s-ի Ba2 եւ Fitch-ի BB- վարկանիշերի պարագայում դրանց տոկոսադրույքը կանխատեսվում էր 6,375%:
Հիշեցնենք, որ եվրոբոնդերի առաջին թողարկմամբ Հայաստանը նախատեսում է ստանալ 500 մլն դոլար:




























