Փարիզյան Drouot աճուրդի տունը վաճառքի է հանել Նապոլեոն Բոնապարտի կտակի վերջին հավելումները, որոնք գրվել են անձամբ նրա կողմից մահից մի քանի օր առաջ 1821թ.-ին:
Խոսքը ձեռագրի մասին է, որի կետերից մեկում ասվում է.« Ես կամենում եմ, որպեսզի իմ մոխիրը տարածվի Սենայի ափերին, ֆրանսիացի ժողովրդի շրջանում, որին ես այդքան շատ սիրում եմ»:
Փաստաթղթում Նապոլեոնը նաեւ վերջին հրահանգներն է տալիս իր ունեցվածքի բաշխման վերաբերյալ՝ գումար, կահույք, ոսկե զարդեր, գրքեր ու զենք: Այդ ամենը Բոնապարտը կտակել է իր կողմնակիցներին, որոնք շրջապատել են իրեն Սուրբ Ելենայի կղզում աքսորի ժամանակ, հաղորդում է Russia Today-ը:
Բոնապարտը զգուշանում էր, որ բանտի անգլիացի ծառայողները կտիրանա իր ունեցվածքին կամ կոչնչացնեն կտակն, ուստի իր մերձավորներից մեկին՝ գրաֆ Մոնտոլոնին, խնդրել է պատրաստել փաստաթղթի կրկնօրինակը:
Մինչեւ վերջին ժամանակներս Բոնապարտի պատմական ձեռագրերը գրաֆ Մոնտոլոնի ընտանիքի պահպանության ներքո էին: Դրանք փոխանցվում էին սերնդից սերունդ: Ֆրանսիացի լրագրողների կողմից հարցված փորձագետների նախնական տվյալների համաձայն աճուրդի ժամանակ փաստաթուղթը հնարավոր կլինի ձեռք բերել 80 հազար եվրոյից սկսած մինչեւ 120 հազար եվրո:





























