Վենեսուելայի իշխանությունները ժամանակավորապես ազգայնացրել են զուգարանի թղթի գործարանը, որպեսզի դեֆիցիտի հարցը լուծվի: Ազգային գվարդիայի ստորաբաժանումը շրջափակել է Արագուա նահանգի Մանպա խոշոր գործարանի տարածքը, սպաներին հանձնարարվել է վերահսկել արտադրությունը եւ արտադրանքի առաքումը:

Առեւտրի նախարար Ալեքսանդր Ֆլեմինգը լրագրողներին հայտնել է, որ իշխանությունների կողմից գործարանի ժամանակավոր «գրավումը» համապատասխանում է Վենեսուելայի օրենսդրական նորմերին:

Հիշեցնենք,  Վենեսուելայում զուգարանի թղթի մատակարարման խնդիրները սկսել էին մայիսից:

Վենեսուելայում տառապում են զուգարանի թղթի պակասից  

Վենեսուելան սոցիալիզմի ճանապարհին արտերկրից զուգարանի թուղթ է գնելու

Այս շաբաթ  Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունների ցուցումով արտասահմանից 50 մլն թոփ զուգարանի թուղթ է գնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության պարագաների պակասուրդ կա, ընդդիմությունն այդ իրավիճակի համար մեղադրում է իշխանություններին: Իշխանություններն իրենք դա բացատրում են խուճապային պահանջարկով, որի համար մեղավոր են  լրատվամիջոցները:

Երկրում նաեւ ատամի մածուկի ու դեզադորանտների դեֆիցիտ է: