Եգիպտոսի տարածքում արգելվել է «Մահմեդական եղբայրներ» շարժման ցանկացած քաղաքական գործունեություն: Ավելի վաղ Եգիպտոսի իրավաբաններն արգելել էին «Մահմեդական եղբայրների» ռադիոկայանի հեռարձակումը եւ կալանավորել էին չափավոր իսլամիստների ղեկավարներին: Եգիպտոսի դատարանի որոշման մասին հայտնում է The Associated Press-ը:
Դատարանը նաեւ վճռել է բռնագրավել շարժման բոլոր ակտիվները: «Մահմեդական եղբայրներ» շարժումն օրինական է գործել միայն կես տարի, նշում է Al-Ahram-ը: Այն հիմնադրվել էր դեռ 1928թ., սակայն 1954թ. օրենքից դուրս էր հայտարարվել, երբ շարժման մասնակիցները անհաջող մահափորձ էին կատարել Եգիպտոսի նախագահ Համալ Աբդել Նասերի վրա, հաղորդում է Russia Today-ը:
Դրանից հետո կազմակերպությունը երկրի քաղաքական կյանքին մասնակցել է տարբեր կուսակցությունների եւ շարժումների տակ քողարկված: Իսլամիստներին հաջողվել էր շարժումը գրանցել միայն 2013թ. գարնանը:





























