«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում,Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: