«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 24-ին, ժամը 20.05-ին, Վանաձորի Տերյան եւ Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























