Գյումրի քաղաքի Եղիշե Չարենց փողոցի թիվ 13 ա շենքի բնակարաններից մեկում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի:





























