Երեւանի  Հաղթանակ թաղամասի 1-ին եւ 4-րդ փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 25-ին, «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: