Շիրակի մարզի Ողջի գյուղի արոտավայրում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11:30-ի սահմաններում, նռնակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ամասիայի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել թիվ N զորամասի հերթապահը:

Հայտնաբերված ականանետի արկը (82 մմ) հանձնվել է Ամասիայի ՈԲ ավագ տեսուչին: