Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրան փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերի եւ դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաեւ ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը եւ լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու  նպատակով  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:

 Նույն որոշմամբ՝ Հանձնաժողովն առաջարկել է Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները եւ բացատրությունները:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հղում կատարելով hetq.am եւ ilur.am կայքերի հրապարակումներին՝ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել եւ պարզել հրապարակումներում  շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի որոլոտում որոշակի  բիզնես շահերի առկայության հետ: