Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Կապան քաղաքի բարեկարգման ծրագրին: Մարզի ղեկավարությունը ներկայացրել է քաղաքի Գարեգին Նժդեհ հրապարակի եւ N2 լիցեյի բարեկարգման ծրագրերը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Հրապարակի բարեկարգման համար կառանձնացվի մոտ 100 մլն դրամ, դպրոցի վերանորորգման համար՝724.9 մլն: 1967-ին կառուցված դպրոցը հիմնովին վերանորոգվելու կարիք ունի: Դպրոցի աշակերրտները ժամանակավորապես այլ դպրոցներ են տեղափոխվել: Դպրոցի վերանորոգումն իրականացնում է «Նորոգշին» ԲԲԸ-ն, որը հաղթել է պետական տենդերում: Վերականգնողական աշխատանքները տարվում են 2011-ի սեպտեմբերից եւ պետք է ավարտվեն մինչեւ 2014 – 15 ուստարվա սկիզբը: