Սանկտ-Պետերբուրգում քննում են գողության աղմկոտ գործը՝ Ադրբեջանի քաղաքացուց 2,5 մլն դոլարով պայուսակի գողության վերաբերյալ:

Չնայած միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, տուժածը իրավապահներին դիմել է միայն նախօրեին գիշերը: 28-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ Պուլկովո-2 օդանավակայանի ելքի մոտ իրեն սպասել են դիմակավորված չորս անձինք: Չարագործները նրան խցկել են Hyundai մակնիշի մեքենան եւ տարել Շուշարի գյուղի տարածք, հաղորդում է «Ֆոնտանկա.ru»-ն:

Առեւանգիչները խլել են պայուսակն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Կատարվածի փաստով քննություն է ընթանում, ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները: