Վրացական կառավարությունը որոշել է թույլ չտալ վերականգնել Գորիում Ստալինի հուշարձանը, ինչի մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Իռակլի Գարիբաշվիլին՝ լիտվական ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել, որ հուշարձանը, որն ապամոնտաժվել էր 2010-ին, Գորիում պետք է վերականգնվի մինչեւ դեկտեմբերի 21-ը: Սակայն այն պետք է տեղադրվեր ոչ թե կենտրոնական հրապարակում, այլեւ նրա տուն-թանգարանի տարածքում:

Սակայն Վրաստանի մշակույթր եւ հուշարձանների պահպանության նախարարությունը հերքել տեղեկություններն այն մասին, որ գերատեսչությունն արտոնել է այդ գործողությունը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա onlline»-ը:

Հիշեցնենք, որ Ստալինի ծննդյան օրը նրան նվիրված հուշարձանի վերականգնումից հետո, Արեւելյան Վրաստանի Կախեթիայի շրջանի Ակուրա գյուղում հուշարձանի վրա վարդագույն ներկ էին լցրել: