«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,62 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,19%-ով կամ 0.77 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 7,85 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլար կարելի է գնել արդեն 406 դրամով; Դոլարի առքն իրականացվում է 404 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր առավոտյան թուլացել է դոլարի նկատմամբ, սակայն այնուհետ կայունացել է 1.3502 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,3451 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:




























