Հրշեջ ծառայությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 12.46-ին ահազանգ  է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սեւանի փողոցի թիվ 5 հասցեում` «Փեթակ» տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃՈ, «1-02», «1-03» ծառայությունների եւ էլ. ցանցի հերթապահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.37-ին, մարվել` 14.01-ին: