Երեւանի Չարենցի փողոցի թիվ 17 շենքի մոտ սեպտեմբերի 26-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենս»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթեւեկելի մասից, բախվել ծառի, այնուհետեւ՝ էլեկտրասյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: