Սեպտեմբերի 25-ին հրավիրվել է խորհրդակցություն՝ նվիրված վերջերս հարավ-արեւելյան ուղղությամբգործող միավորման եւ ենթակա զորամասերիհրամանատարների հետ անցկացվածհրամանատարաշտաբային զորավարժությանարդյունքների ամփոփմանը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲհրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄովսեսՀակոբյանը:

ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե արդյունքների ամփոփմանը հայկականերկու հանրապետությունների ռազմականհամագործակցության ծրագրի շրջանակներում ներկաէր նաեւ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ,գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձ է կատարել զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին եւ նշել, որ, ընդհանուր առմամբ, գոհ է զորավարժության ընթացքում արձանագրված արդյունքներից:

Այնուհետեւ համապարփակ զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով, մանրակրկիտ վերլուծության ենթարկելով անցկացված զորավարժությունը, նշել է արձանագրված ձեռքբերումները, վեր հանել նկատված բացթողումներն ու թերացումները եւ առաջադրել ապագայում դրանք բացառելու նախապայմանները:

Արդյունքների ամփոփման ավարտին հրապարակվել է պաշտպանության նախարարի անձնակազմին խրախուսելու մասին հրամանը, որի համաձայն մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգեւատրվել պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով: