Սեպտեմբերի 27-ին, ժամը 17:00-ին, սկսվել է հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով ձևավորված հանձնաժողովի առաջին նիստը: Արդեն 16:00-ին Երևանի քաղաքապետարանի առջև էին հավաքվել քաղաքացիական ակտիվիստները, որոնք պայքարում են ուղեվարձի թանկացման դեմ: Ակտիվիստների խոսքով՝ իրենք պահանջում են հանձնաժողովը ձեւավորելու որոշումը չեղյալ համարել և նշանակել հանրային քննարկումներ, որոնց կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը:

Մոտ 10 ոստիկան հսկում են ակտիվիստներին և թույլ չեն տալիս մոտենալ քաղաքապետարանի դռանը: Ակտիվիստները դեռ չգիտեն, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը: Նիստն այս պահին շարունակվում է, ակտիվիստները սպասում են:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am