Մարտունի–Գավառ ավտոճանապարհին՝ չհասած Նորատուս գյուղ, սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Մարտունի-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 11 ՕԼ 520 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Տուժածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան: