Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեում՝ «Եվրոպա» բենզալցակայանի տարածքում, սեպտեմբերի 27-ին, ավտոմեքենայից գազի արտահոսք է սկսվել, անհրաժեշտ է օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Միթսուբիշի» մակնիշի 26 ՍՏ 901 համարանիշի ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, ինչը կանխվել է տեղի ուժերով:





























