Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինո փողոցի 1-ին փակուղու վերջնամասում` ավտոտնակների մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 00:30-ի սահմաններում, տե¬ղի է ունեցել ավտովթար, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ռ.Ղ.-ին պատկանող «ԲՄՎ» մակ¬նիիշի 02 MM 099 համարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակի պատին: Վթարի հետեւանքով 40-ամյա Ռ. Ղ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել՝ Դի¬լի¬ջան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն բավարար: