Մոսկվայի «Սպարտակը» Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում հանդես կգա սեւ համազգեստով, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Տուրի կենտրոնական խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին: 10-րդ տուրից հետո «Սպարտակն» ու «Զենիթը» 23-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: