Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացված «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին»:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` հաստատվել է վերոնշյալ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկ` բնական գիտությունների բնագավառում ֆիզիկա եւ աստղագիտություն, քիմիա, Երկրի մասին եւ դրան հարակից բնապահպանական գիտություններ եւ կենսաբանական գիտություններ մասնագիտություններով: Հանձնարարվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից իրականացվող ֆինանսավորումը, որը կազմում է ընդհանուր ֆինանսավորման 90%-ը, սկսել 2013 թ. հոկտեմբերի 1-ից:





























