Հայաստանում բիզնես վարելը դժվար է, սակայն ոչ անհնարին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոն: «Ինչպես այլ երկրներում՝ պետք է հավատաս նրան, ինչ ես անում, հավատաս քո պրոդուկտին, մարդկանց... »,- իր բիզնեսի հաջողությունն այսպես մեկնաբանեց Ա. Միրոն:
Նրա խոսքով՝ «Արմենիա Մարիոթում» գները բարձր չեն, եթե համեմատվի, թե հաճախորդները ինչ են ստանում դրա դիմաց: Նրա համոզմամբ՝ հյուրանոցի գները համարեք են ծառայության որակին:
Ա. Միրոն ասաց, որ շատ են ընդունում միջազգային պատվիրակությունների անդամներին, ամենաշատ հյուրեր ընդունում Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից: Նրա մեկնաբանմամբ՝ ռուսական շուկան շատ մեծ է, արագ է աճում եւ շատերն են հիմա նախընտրում գալ Հայաստան:





























