Լողափնյա ֆուտբոլի աշխարհի 2013թ. չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Ռուսաստանի եւ Իսպանիայի հավաքականները:
Կիսաեզրափակիչում ռուսները 5:3 հաշվով առավելության հասան Թահիթիի հավաքականի նկատմամբ, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում հաղթեցին Բրազիլիայի թիմին՝ 2:1: Բրազիլացիները պատմության մեջ երրորդ անգամ չկարողացան դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ՝ կրկնելով 2001-ի եւ 2005-ի անհաջողությունը:
Թահիթիում ընթացող մրցաշարի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 29-ին:
Լողափնյա ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Եզրափակիչ
Իսպանիա – Բրազիլիա՝ 2:1
Ռուսաստան – Թահիթի՝ 5:3





























