Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 27-ին, Երեւանի Բագրեւանդ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սուրիկ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: