Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները «Զենիթի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղից առաջ զբոսնել են Սանկտ Պետերբուրգի փողոցներում, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Նրանց թվում են եղել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը: «Զենիթ» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում: Մեկնակը՝ Երեւանի ժամանակով 18:00-ին: 10-րդ տուրից հետո թիմերը 23-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: