Ոստիկանության Բազումի  բաժին է  դիմել 72-ամյա Մելսիկ Ու.-ն եւ հայտնել, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իր տնից մոտ 100 մ հեռավորության վրա գտնվող արոտավայրից, իրեն անհայտ հանգամանքներում, կորել է իրեն պատկանող հորթը` մոտ 80.000 դրամ արժողության, իսկ սեպտեմբերի 27-ին հորթի միսը  ինքը հայտնաբերել է Բուլղարական 2-րդ ավանի մի տնակի բակում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 32-ամյա Հայկ Վ.-ն սեպտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 41-ամյա Հայկ Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ Վանաձոր քաղաքի  Բազում թաղամասի վերջնամասում` «Կապույտներ» կոչվող վայր տանող ճանապարհին, մորթել եւ հիշյալ վայրից նույն օրը գաղտնի հափշտակել են հորթի միսը` այն տեղափոխելով վերը նշված տնակ` հետագայում Հայկ Ս.-ի հետ հորթի միսը բաժանելու նպատակով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: