Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց, սեպտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: