Երեւան քաղաքի Կիեւյան 5 շենքի բնակիչները դեռեւս հուլիսի սկզբին Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել էին, որ իրենց բակի ոռոգման համակարգը տեւական ժամանակ է չի գործում, ինչի արդյունքում բակի հսկա ծառերին սպառնում է չորացման վտանգ:
ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձրացված խնդրի կապակցությամբ Պաշտպանի գրություններին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ նշված հասցեում անխափան ջրամատակարարումն ապահովելու նպատակով Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման կողմից մինչեւ հուլիս ամսվա վերջ կիրականացվեն ջրագծի խցանումները վերացնելու եւ վնասված հատվածը փոխարինելու աշխատանքներ:
Անցել է շուրջ երկու ամիս, մինչդեռ, քաղաքացիները պնդում են, որ դեռեւս ամռանը խոստացված ջրամատակարարումը չի իրականացվում, եւ մինչ օրս խնդրի կարգավորման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվում:





























