Մոսկվայի Կապոտնիա թաղամասում գտնվող հանրակացարանի 20 միգրանտներ, որի մոտ կռիվ էր տեղի ունեցել, կարտաքսվեն Ռուսաստանից: Այդ մարդիկ Ռուսաստանի տարածքում ապօրինի են գտնվում: Հանրակացարանում ապրող եւս 19 արտասահմանցիներ  Ռուսաստանում են օրինական հիմունքներով:  Նրանք բոլորը բակապահ են աշխատում, «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից: 

Հիշեցնենք, որ կռիվը տեղի էր ունեցել նախօրեի երեկոյան: Կապոտնիայում ստուգումը վերածվել էր կռվի, որը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմակերպել էին «Մոսկվայի վահանը» շարժման ակտիվիստները: Ըստ ՆԳՆ-ի Մոսկվայի ԳՎ-ի տվյալների՝ հանրակացարանի մոտ հավաքվել էին 30 երիտասարդ: « «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ»-ը, վկայակոչելով ականատեսին, հայտնում է, որ ժամանածներն ավելի շատ են եղել, նրանք շրջապատել էին հանրակացարանը, իսկ միգրանտները  «կրակում էին պատուհաններից»: Ըստ պաշտոնական տվյալների՝ տրավմատիկ զենքը կիրառել էր մեկ մարդ՝ վիրավորելով մի աղջկա: 

Մերձմոսկվայում կանխվել է ազգայնականների եւ միգրանտների զանգվածային կռիվը:

Ստուգումն անհետեւանք չի մնա նաու ստուգողների համար:  «ՎԿոնտակտե» սոցցանցում  «Մոսկվայի վահան»-ի էջում ասվում է, որ այլեւս նման ստուգումներ չեն լինի:   Իսկ այն հարցին, թե ինչու դա տեղի ունեցավ,  «Վահանի» անունից պատասխանել են.  «Մենք խնդիրներ ունենք…. մեծ»: