Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կրպակ է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել՝ 13.52-ին:
Ա. Գ.-ին պատկանող կրպակում այրվել են տնտեսական իրեր (12 քմ) և կրպակի ներքին երեսպատումը՝ մասամբ:





























