Չինաստանի անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱՄՆ դեսպանին չի հանդիպել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը:
«Որեւէ մեկը չի կասկածում, որ եթե ես ցանկանամ, որեւէ դեսպանի հրավիրել կամ հանդիպել, դա կարող է տեղի չունենալ: Ինչ վերաբերում է տվյալ միջոցառմանը, ես անկեղծ ասած, շատ հարգում եմ ԱՄՆ-ի դեսպանին, բայց չեմ հիշում Չինաստանի անկախության միջոցառմանը իրեն տեսել եմ, թե՝ ոչ: Եթե անգամ ինքն այնտեղ է եղել, երեւի թե քաղաքավարի բարեւել եւ անցել եմ: ԱՄՆ դեսպանի հետ քննարկելու հատուկ խնդիր ես չեմ ունեցել, ուստի չեմ մտաբերում ինքը այնտեղ եղել է, թե՝ ոչ»,-ասել է Զոհրաբյանը:
Նա նշել է, որ դեսպաններ եղել են, որոնց հետ զրուցել է: «Բայց ԱՄՆ դեսպանին անգամ չեմ հիշում այնտեղ եղել է, թե ոչ: Այնպես, որ լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը հերթական ապատեղեկատվությունն է»,-ասել է նա:





























