Եվրոպական միությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության առաջարկում, ավելին, պատրաստ է աշխատել համագործակցության նոր փաստաթղթի շուրջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պոսելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեայի հետ համատեղ հանձնաժողովի նիստի մասին:

«Այն փաստը, որ փաստաթուղթը, որի շուրջ 4 տարի բանակցություններ են ընթացել, չի կարող ստորագրվել. իհարկե, հասկանալի է, քանի որ այն հակասում է մեր պարտավորությանը միանալ Մաքսային Միությանը:  Սակայն, ԵՄ - ն պատրաստ է աշխատել նոր փաստաթղթի ուղղությամբ», - նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի եվրոպական գործընկերները պետք է հստակ լինի այն «կարմիր գիծը», որով Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը կմիջամտի ՄՄ առաջ պարտավորություններին:

Նշենք, որ Հայաստանի Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը հրավիրել էր նիստ, որին մասկցում էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան: Նիստին մասնակցել են որ միայն Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորները, այլ նաեւ այն պատգամավորները, որոնց հետաքրքրել է Հայաստան-ԵՄ հետագա փոխհարաբերությունները: