Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միջազգային խոշոր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտին առնչվող նախագծեր է քննարկել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ երկու երկրների վարչապետեր Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակը, միջազգային խոշոր նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտին առնչվող նախագծեր»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, վարչապետերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։



























