Արարատի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 03.14-ին, որ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «M & S» առեւտրի կենտրոնի մոտակայքում «Հյունդայի» մակնիշի 20 UL 088 պետհամարանիշի (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, ինչի հետեւանքով ուղեւոր` 1985թ. ծնված Բ. Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները եւ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:





























