Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 06.58-ին տեղեկատվություն է ստացել, որ Լոռի Բերդ–Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 37 LU 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել թմբին, ինչի հետեւանքով 1993 թ. ծնված Ս. Օ.-ը եւ 1987 թ. ծնված Ռ. Կ.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:





























