Մոսկվայում ձերբակալել են էթնիկ հանցավոր խումբ, որը բաղկացած է եղել հայաստանցիներից: Բանդան հարձակումներ է գործել գրասենյակների եւ բանկերի վրա:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները 2013-ի փետրվարին հարձակվել են Տրոիցկի բանկի վրա, որտեղից զենքի սպառնալիքով տարել էին մոտ 1.2 մլն ռուբլի: Հունիսին նույն հանցավոր խումբը ավազակային հարձակում է գործել մոսկովյան բանկերից մեկի գրասենյակի վրա, որտեղ կրկին զենքի սպառնալիքով տարել էին մոտ 1 մլն ռուբլի:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», խմբի անդամները ձերբակալվել են մայրաքաղաքի Հյուսիս-արեւելյան շրջանում: Պարզվել է, որ ավազակախմբի անդամները Ռուսաստանում բնակվում են առանց գրանցման: