Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն: Մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը ստացել է 20 հազար 744 ձայն, իսկ «Ժառանգությունից» առաջադրված Սամվել Հայրապետյանը՝  3555 ձայն:

Ընտրողների թիվը 50 հազար 370 է, անվավեր քվեաթերթիկները՝ 1037 էին:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: Առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը՝  ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը: