Գառնի-Երեւան ճանապարհի` Ձորաղբյուր գյուղի խաչմերուկում, սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























