Ընթացող տարվա սկզբին Ռուսաստանում լուրեր տարածվեցին այն մասին, որ հուլիս ամսից օրենքի ուժ կստանա Մաքսային միության ընդհանուր տեխնիկական կանոնակարգը, որը կվերադարձնի արտադրության խորհրդային չափանիշները (ԳՕՍՏ): Նշենք, որ այդ չափանիշները պարտավորեցնում էին երշիկեղենի արտադրությանը օգտագործել միայն բարձրորակի միս, եւ որոշ տեսակների…
Պարզվեց, որ ռուս արտադրողների շրջանում մեծ անհանգստություն առաջացրած այդ «տեղեկությունն» անհիմն է: Սակայն անհագստության փաստն արդեն վկայում է, որ այդ ոլորտում ամեն ինչ չէ, որ կարգին է: Գաղտնիք չէ, որ մսի կոմբինատները արդատրանքի ու հումքի մատչելության համար հաճախ խախտում են չափանիշները: Նման իրավիճակ ոչ միայն «զարգացող», այլ նաեւ «ապահով» պետություններում է:Օրինակ, Ռուսատան ներկրվող ավստրրիական «Landhof GesmbH & Co KG» ընկերության արտադրանքի փաթեթավորման վրա նշված 100 տոկոս տավարի մսի փոխարեն, հայտնաբերվել է ձիու, թռչնի միս եւ սոյայի սպիտակուցներ:
Ձիու, ինչպես նաեւ գոմեշի միսը չի արգելվում օգտագործել արտադրության մեջ: Խնդիրն այն է, որ սպառողն այդ մասինպետք է տեղյակ լինի… Նույն Ռուսաստան Արգենտինայից փորձել են ներկրել մսի չափաբաժին, որը տասնյակ տարիներ պահվել է մաքսային պահեստների սառնարաններում: Ինչ-որ ռուսական մսի կոմբինատ պատրաստվում էր դա օգտագործել որպես հումք:Հայաստանում մսի ներկրման իրավիճակը հետեւյալն է: Մաքսային ծառայության տվյալներով` ընթացող տարվա առաջին կիսամյակին Հայաստան ներկրված խոշոր եղջերավոր անասունների մսի 89 տոկոսը կամ 4.9 հազար տոննան հնդկական արդտադրության ապրանք է: Բրազիլիայում այդ ցուցանիշը կազմում է 255 տոննա պակաս կամ ընդհանուր չափաբաժնի 4.5 տոկոսը: Նշենք, որ տվյալ ժամանակահատվածում Արգենտինայից Հայաստան տավարի միս չի ներկրվել:Գոմեշի մսի ամենախոշոր արտահանողը Հնդկաստանն է:
Անցյալ տարվա ապրիլից մինչ ընթացող տարվա մարտը տվյալ տեսակի մսի արտահանման ծավալը գերազանցել է 1.1 մլն տոննան: Պատճառը տավարի մսի խոշոր արտահանող Բրազիլիայի պասիվությունն էր: Փորձագետները մեկ այլ պատճառ են համարում Չինաստանում մսի պահանջարկի ավելացումը:Հնդկաստանից արտահանվող գոմեշի մսի մեծ չափաբաժին արտահանվում է «զարգացող» երկրներ, այդ թվում հետխորհրդային պետություններ: Որպես կանոն, զարգացած երկներ գոմեշի միս չի ներկրվում, կամ էլ աննշան քանակով:I կիսամյակում Հնդկաստանի մեր գործարարների կողմից ներկրվող տավարի մսի միջին մաքսային գինը (այսինքն, համարյա մեծամասամբ գոմեշի միս) կազմել է մեկ կգ դիմաց 2.49 դոլար: Բրազիլիայի ցուցանիշը մի փոքր ավելի բարձր էր՝ 2.53 դոլար:Առավել «թանկ» տավարի Հայաստան ներմուծել էր Բելոռուսից՝ 5,16 դոլար մեկ կիլոգրամի դիմաց, բայց զուտ խորհրդանշական ծավալով՝ 2 տոննայից պակաս:Պետք է նշեր, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում տավարի մսի միջին մանրածախ գինը կազմել է մեկ կիլոգրամի դիմաց 6.27 դոլարին համարժեք դրամ:
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, I կիսամյակում երկիրն արտադրել է 10.7 հազար տոննայից քիչ տավարի (ինչը հաշվետվություններում ներկայացվում է կենդանի քաշով), իսկ ներմուծել է ավելի քան 2.2 հազար տոննա: Եթե տեղական արտադրության ծավալները հաշվենք ըստ մթերման քաշի, ապա տվյալ կիսամյակում ցուցանիշը չի գերազանցում 80 տոկոսը:Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը ապրում է գյուղական վայրերում, մսի, այդ թվում տավարի մսի լայնածավալ ներմուծումները վկայում են անասնապահության մեջ առկա լուրջ խնդիրների մասին՝ սահմանափակ արոտավայրեր, գյուղացիների համար կերի բարձր գին, հիվանդության պատճառով անասունների կորուստ ...
Սակայն անասունների բուծման բարելավման համար օտարերկրյա կովերի ներմուծումը պահանջում է հատուկ պայմաններ, որոնք մեր գյուղացիները պակասի փողի հետեւանքով չեն իրենց կարող թույլ տալ:Այնպես որ, մոտ ապագայում տեղական ռեսուրսների վրա հույս դնելու անհրաժեշտություն չի լինի, եւ շուկայում մսի պակասը շարունակելու է համալրվել ներմուծմամբ: Հետեւաբար, այս ոլորտում խնդիրներից մեկը, սպառողներին տեղեկացնելն է, ինչ որակի միս են առաջարկում՝ փաստացի մսի, երշիկի, ապխտած մսի եւ այլ մսամթերքի տեսքով...
Ալբերտ Խաչատրյան





























