Թբիլիսիում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել համաներդրումային հիմնադրամի շնորհանդեսը, որի ստեղծման մասին հայտարարել էր երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վերջինս հիմնադրամում ներդրել է 1 մլրդ դոլար: Սպասվում է, որ առաջիկայում իրենց ներդրումները կկատարեն արաբական «Rakia Investment»-ը, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, թուրական «Ahmad Chalik Investment»-ը, «Dhabi Group»-ը եւ Չինաստանի Սուվերեն հիմնադրամը:
Հիմնադրամի նպատակն է ապահովել ամբողջ երկրի զարգացումը, ինչպես նաեւ խոշոր եւ միջին նախագծերի ֆինանսավորումը: Իվանիշվիլին հայտարարել է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Վրաստան կմտնի մոտ 9 մլրդ դոլար ներդրումային գումար: Նախատեսվում է նաեւ նավահանգիստ կառուցել Անակլիայում, հաղորդում է Գրուզիա online-ը:




























